Մեզ պակասում է «WOW» /ՎԱՈՒ/
Զառա Վիրաբյանը (Մորգանը) տպավորիչ տիկին է, որի հետ շփումը տրամադրում է զրուցակցին մաժոր տոնայնության ու տոնական հրավառության, որոնք բնությունից են տրված այս հմայիչ անձնավորությանը: Ու եթե հաշվի առնել, որ Զառա կամ Զարուհի անունները նշանակում են «կրակի տաճարի քրմուհի», ապա մեր հերոսոհին արժանապատիվ կատարում է իր բաժին «անվանական» առաքելությունը` կրակ վառելով ինչպես «արվեստների տաճարում», այնպես էլ արվեստասերների սրտերում, տարածելով այն Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հայաստանում:
Նրա բովանդակ կենսագրությունում ամենից շատ հանդիպող բառը «Մյուզիքլն» է, որը դարձավ նրա ոչ միայն սիրելի երաժշտա-թատերական ժանրը, այլև կենսակերպն ու կյանքի իմաստը, ախտորոշումն ու յուրատեսակ կրոնը: Ետևում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարության ֆակուլտետը, Մոստկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկայն մասնավոր դպրոցում աշխատանքի 13 տարինեը, բազմաթիվ մյուզիքլների բեմադրությունները, որոնք հաջողություն են ունեցել հանրապետական և միջազգային մրցույթներում:
Հսկայանկան ստեղծագործական ներուժը բացեց Զառայի առջև համերգային շրջագայության ճանապարհը դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ տեղի ունեցաան բեղմնավոր համագործակցություններ անվանի ռեժիսերներ` Ալեքս Ուրբանի, Ջոնի Կարրի և Դոն Ֆիլլիպի հետ: Համատեղությամբ աշխատելով ամերիկյան մյուզիքլի թատրոնում (1993-2006 թթ.), Զառա Մորգանի ղեկավարած թատրոնը մեծ հաջողությումբ ելույթներ է ունեցել Նյու-Յորքում, Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում: Այնտեղ, հեռավոր մայրցամաքում, հեքիաթային արքայությունների դռները Զառայի համար բացվութմ էին մեկը կյուսի ետևից: Աշխատանքն ու ելութները Քալիֆորնիայի հանրահայտ Դիսնեյ Լենդում, ուր իրենց առաջին քայլերն են արել այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Թիմբերլեյքը, Ագիլերան, Սփիրսը: Անուններ, որոնք հայտնի են, ինչպես ասում են, անգամ նրանց, ովքեր չեն տարբերում բելկանտոն Բելմոնդոյից: Եվս մեկ շտրիխ դիմանկարին` աշխատանք Բրոդվեյի թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Բազմաթիվ պարգևներ և պատվոգրեր` Մուսվայում և ԱՄՆ-ում ելույթների համար, Մոսկվայի Շեքսպիրյան փառատոնների բազմակի հաղթող, մյուզիքլների «Մելպոմենա» մրցույթի Գրան պրի մրցանակակիր (Մոսկվա, 2000 թ.): Ահա, բեմադրիչ-ռեժիսոր Զառա Մորգանի հաղթնակաների ու նվաճումների ոչ ամբողջական ցանկը:
2006 թվականից աշխատելով Մոսկվայում Մյուզիքլների մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Զառան կյանքի է կոչել իր նորարարական գաղափարներն ու բոլոր ժամանակների իր նվիրական երազանքը` մանկական թատրոնների բեմերում մյուզիքլների առաջմղման ծրագիրը: Դժվար է հավատալ, բայց իր ամբողջ ստեղծագործական գործունեության ընթացքում նա բեմադրել է Դիսնեյան ու Բրոդվեյան գրեթե բոլոր մյուզիքլները, որոնք մեծ հաջողություն են ունեցել Նահանգներում: Ալեքս Ուրբանի ամերիկյան թատրոնի հետ համատեղ բեմադրել է «Grease» և «West Side Story» » մյուզիքլները, որոնք մեծ հաջողությամբ ընդունվել են Մոսկվայում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինայում (1993 թ., 2001 թ.): Բազմաթիվ համատեղ աշխատանքներ է իրականացրել մեր հայրենակցուհին նաև կոմպոզիտոր Ջոնի Կարրի, ինչպես նաև Դոն Ֆիլիպպի հետ (մյուզիքլներ «Bach to the future», «Alice in wonderland», «Nutcreker», «Get Hoppin» և այլն):
Արդեն 3 տարի է, ինչ Զառա Մորգանը բնակվում է Երևանում, որտեղ հիմնել է մյուզիքլի մանկական թատրոնը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում գործող թատրոնի ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանի հետ բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը, որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և մի ամբողջ տարի ընթանում էր լեփ-լեցուն դահլիճներում: Ներկայումս, Զառա Մորգանը աշխատում է է «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների վրա, որոնց պրիմիերան կկայանա մոտ ժամանակներս:
Իր ամբողջ կյանքը Զառա Մորգանը համարում է մի մեծ մյուզիքլ, քանի որ գրեթե քառորդ դար նա ոչ մի այլ բան չի կարողանում անել այսչափ արհեստավարժ: ինչ վերաբերում է այս ժանրի զարգացմանը Հայաստանում, ապա հարկավոր է հաշվի առնել, որ իբրև սինկրետիկ արվեստ, որն իր մեջ ներառում է` երաժշտական, դրամատիկ, խորեոգրաֆիկ, օպերային արվեստները, ինչպես նաև վարյետեյի և ոդեվիլի տարրեր, որպես հետևանք հանդիսանում է բավականաչափ ծախսատար կոմերցիոն նախագիծ, որն էլ, իր հերթին, հասու է զարգացած, սոցիալապես ապահով երկրներին: Սակայն, մասնագետի գնահատմամբ, Հայաստանում այս բնագավառը մրցակցությունից դուրս է: Այդ պատճառով էլ, վերադառնալով Երևան, Զառա Մորգանը ցանկացավ ցուցադրել իր հմտությունները ոչ թե անցաց տարիների լուսանկարներում ու տեսագրություններում, այլև իրական ներկայիս աշխատանքում: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարգարյանի հետ և ԲՈՒՀի ռեկտոր` Արմեն Դարբինյանի աջակցությամբ, հավաքագրեցին ցանկացողների, աշխատեցին նրանց հետ և արդեն 8 ամիս անց խաղացին 6 ներկայացում ԲՈՒՀի դահլիճում, իսկ 7-րդը` Ֆիլհարմոնիայում:
Այնուամենայնիվ, իսկական մյուզիքլի արտադրությունը բավականին թանկարժեք է և կոմերցիոն տեսանկյունից այն չի վերադարձնի ներդրումները: Այնպես որ, մոտակա տարիները, չարժե սպասել այս ժանրի ծաղկմանը Հայաստանում, նույնիսկ եթե շատ ցանկանանք, քանի որ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների ներդրման մասին: Միևնույն ժամանակ, Զառան կարծում է, որ մարդիկ հոգնել են ողբերգությունից ու պատմության մռայլ էջերից: Այս փոքրիկ երկրում գրեթե չկա տոն աչքերի համար: Երբ ամբողջ ժամանակ լեռներս ես տեսնում ու հանկարծ մի կանաչապատ տարածք, բացականչում ես «ՎԱՈՒ» ու հենց այդ հոգեվիճակն էլ մեզ պակասում է:
Ու եթե մի պահ անտեսել հարցի կոմերցիոն կողմը, ցանկալի է հասկանալ, որքանո՞վ մեր երկիրը հոգեբանորեն պատրաստ է «տեսարանների»` դեռ չլուծաց հացի խնդիրը: Զառա Մորգանը համոզված է, որ հիմա մեր երկիրը պատրաստ է դրան առավել քան երբեք: Ժամանակն եկել է: Հարկավոր են դրական էմոցիաներ, բավական է արտասուք թափել: Նրանք, ում առնչվել են պատմության տխրահռչակ էջերը, անկասկած հիշում են դրանք, սակայն մեզ հարկավոր է բաց թողնել անցյալը: Ցանկալի է, որ Հայաստանում ավելի շատ զվարճություններ կազմակերպվեն: Հարկավոր է բարձրացնել երաժշտական մշակույթը և աշխատանքը պետք է սկսել հենք երեխաներից: Եվ այդ հարցում Զառային և նրա թիմին աջակցում եմ Վազգեն Ասատրյանն ու Արմեն Ամիրյանը, ովքեր հավատացին «Գեղեցկուհին և հրեշը» նախագծին, որի հերոսները դարձան Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:
Մյուզիքլը, Զառայի համար, վաղուց դարձել է կենսակերպ, որն արտացոլվում է ամեն ինչում: Բոլոր գույները, հոտերը, պատկերները նա ընկալում է իբրև հատուկ նշաններ ու հնարավորթյուններ` մույզիքլներում օգտագործելու համար: Ռեժիսորը աչքերով ու ականջներով գողանում է ինչ-որ գաղափարներ, բնավ ոչ գրագողության իմաստով, այլև արվեստում դրանց տրանսֆորմացնելու համար, ավելի հաճախ տեղափոխելով դրանք կյանքից մյուզիքլ և ոչ հակառակը:
Լսում ես հերոսուհուն և հասկանում, որ մյուզիքլն իր համար յուրօրինակ կրոն է, հավատամք ու մի աշխարհ, որից նա չի ցանկանում դուս գալ ոչ մի պայմաններում: Որտեղի՞ց նման ներշնչանք: Իսկ ծնվում է այն նորի բացահայտման ամենօրյան անհաղթահարելի ցանկությունից: Չէ որ, այն օրը, երբ նա ասի, որ գիտի և կարող է ամեն ինչ` այն կլինի վերջինն իր ստեղծագործական կյանքում: Ունենալով համեմատելու հնարավոչություն (Մոսկվա, ԱՄՆ, Եվրոպա), Զառա Մորգանը առանց ավելորդ հայրենասիրության ու ֆանատիզմի վստահեցնում է, որ հայ երեխաները` տաղանդի գանձարան են, նման տաղանդներ չկան ոչ մի տեղ: Ցավոք, շատ ընտանիքնորում չկան բավարար հնարավորություններ լրացուցիչ կրթության համար:
Ներշնչման գլխավոր աղբյուր Զառան համարում է աշխատանքն ու ծրագրերը, որոնցից առաջիկան` «Մոխրոտիկը» ներկայացումը նախատեսել է իրականացնել 3-4 շաբաթ անց` մանկության ընկերուհու, պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ: Դա մյուզիքլ չէ, այլ երաժշտական հեքիաթ, որում ներգրավված են 3-12 տարեկան երեխաներ: Բացի ներկայացման մեջ ներգրավված լինելուց, երեխաները ուսանում են 4 առարկա. խորեոգրաֆիա, երգեցողություն, դերասանական վարպետություն և բեմական խոսք, որոնք դասավանդվում են ամերիկյան մեթոդով` խաղի տեսքով: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա սեպտեմբեր ամսին նախատեսվում է շատ լուրջ նախագծի իրականացում` Մյուզիքլի դպրոցի բացում` առաջինը հայ իրականության մեջ, որի խաղացանկում ներառված են լինելու ` «Մամա Միա», «Առյուծ արքան» և մի շարք այլ մյուզիքլներ: Կան ծրագրեր մեկտեղելու գեղասահքն ու մյուզիքլը, հաշվի առնելով Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը Երևանաում:
Որքան էլ տարօրնակ թվա, բայց Հայաստանը, Զառայի մոտ, ասոցացվում է ոչ թե մյուզիքլի, այլ ջազի հետ: Նա վստահեցնում է, որ ամերիկացիներին շատ է դուր գալիս ջազը հայ երաժիշտների մատուցմամաբ: Երբեք նրանք այդչափ հարգալից չեն արտահայտվել այլոց մասին ջազային մշակույթի ընկալման հարցում:
3 տարի Հայաստանում և ոչ մի վարկյան չի զղջում տեղափոխման մասին: Հենց այստեղ, Զառա Մորգանն ապրում է առանց ավելորդ եռուզեռի, շտապողականության, թեև աշխատում է նախքին ռիթմով: Այստեղ նրան շատ հարմարավետ է, նա ներդաշնակության մեջ է գտնվում ինքն իր հետ, ուստի և աշխատում է առավել արդյունավետ: